Զելենսկի․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի մակարդակով։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զգայուն օբյեկտներին հարվածելուց՝ պայմանով, որ Ռուսաստանը նույնպես դադարեցնի նմանատիպ հարձակումները։
Զելենսկին նաև առաջարկել է անցնել առաջնորդների մակարդակով եռակողմ բանակցությունների։ Նա նշել է, որ Ուկրաինան խաղաղության հասնելու կոնկրետ առաջարկներ է պատրաստել և ցանկանում է, որ դրանք վաղը փոխանցվեն Ռուսաստանին։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում կվերականգնվի Starlink-ի աշխատանքը։

