Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը տարավ՝ որպես օգնական:
Մեր տեղեկություններով, աշխատակազմի ղեկավար Հակոբյանն իրականացրել է թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթների կուրացիան եւ ինչ-ինչ խախտումներ թույլ տվել։

Մոտ մեկ ամիս առաջ էլ նյութեր հրապարակվեցին Մալաթիայի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանի եւ Ռոմիկ Մխիթարյանին փոխարինած Սաշա Կատվալյանի լարված հարաբերությունների մասին: Հակոբյանն ու Դավթյանը միասին են աշխատել, եւ չի բացառվում, որ Հակոբյանի գործով հասնեն նաեւ Դավթյանին։

Վարույթն իրականացնող մարմնից մեզ փոխանցեցին. «Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձ եւ ղեկավարի օգնականը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031