Եթե բողոքի ակցիայի պոտենցիալ uպառնալիք առաջանա, հույս ունեմ՝ չեք բարկանա, եթե ես նրանց հետ վարվեմ շատ խիuտ․ Թրամփ
Եթե բողոքի ակցիայի պոտենցիալ սպառնալիք առաջանա, հույս ունեմ՝ չեք բարկանա, եթե ես նրանց հետ վարվեմ շատ խիստ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինա նահանգում:
«Գիտե՞ք, այդ մարդիկ խելագար են: Հենց դա էինք մենք դիտարկում վերջին երեք-չորս օրերին, թե ինչպես են նման հոգեկանները Ֆրանսիայում ավերում իրենց երկիրը: Մենք, ի դեպ, չենք պատրաստվում հանդուրժել դա:
Եթե պոտենցիալ սպառնալիք առաջանա, հույս ունեմ՝ չեք բարկանա, եթե ես նրանց հետ վարվեմ շատ խիստ, որովհետև հենց այդպես էլ լինելու է: Այդ ժամանակ նրանք չեն կարողանա ավերել մեր երկիրը», – ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության նվազման:
Կազմակերպիչների գնահատմամբ՝ ակցիաներին մասնակցել է 800,000 մարդ, թեև ՆԳՆ-ն հաշվել է 550,000: Մի շարք քաղաքներում ելույթները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ինչպես հայտնել է արդարադատության նախարար Ժերալդ Դարմանանը, հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում կողոպտիչները թալանել են մոտ 3,000 խանութ, ձերբակալվել է ավելի քան 2,500 մարդ:

