Բաժիններ՝

Եվրոպացի առաջնորդները կրկին քննարկում են Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինայի պաշտպանությանն ուղղելու հարցը

Եվրոպական առաջնորդները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը և արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը, կրկին փորձում են հասնել նրան, որ Ռուսաստանի սառեցված ակտիվներն օգտագործվեն Ուկրաինայի պաշտպանությունը ֆինանսավորելու համար։ Այս մասին գրում է The Sunday Times-ը։

«Եվրոպային կարևոր որոշումներ են սպասվում, այդ թվում՝ Ռուսաստանի ինքնիշխան ակտիվների հարցով։ Կարծում եմ՝ մենք պետք է վերադառնանք այս հարցին»,-անցյալ շաբաթ Վարշավայում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Միլիբենդը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտնել են. «Քանի որ Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա շարունակվում են ուժեղանալ, վարչապետը համագործակցելու է միջազգային գործընկերների հետ՝ քննարկելու մի շարք հնարավոր տարբերակներ, այդ թվում՝ Ռուսաստանի ինքնիշխան ակտիվների օգտագործումը՝ Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու նպատակով»։

Դաունինգ սթրիթում հույս ունեն, որ եվրոպական երկրներում տրամադրությունները փոխվում են։ Հունգարիան, որը նախկինում արգելափակում էր ռուսական ակտիվների օգտագործման նախաձեռնությունները, այժմ նոր ղեկավարություն ունի։

Ըստ առկա տեղեկությունների՝ Շվեդիան, Ֆինլանդիան և Գերմանիան ցանկանում են կրկին քննարկել ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Եվրոպական հանձնաժողովն ուսումնասիրում է Ուկրաինայի ֆինանսական կարիքները և կներկայացնի հետագա գործողությունների հնարավոր տարբերակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031