Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինային զրկել ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ճնշում գործադրել Իլոն Մասկի վրա՝ Starlink արբանյակային ինտերնետն անջատելու նպատակով, որից ուժգնորեն կախված է ուկրաինական բանակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով եվրոպական Politico պարբերականին:

Նրա տվյալներով՝ դիզելի մատակարարումների շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունները համաձայնեցվել են ամենաանհարմար պահին Ուկրաինայի համար, որը պատրաստվում է ծանր ձմռան: Դա ստիպել է Վլադիմիր Զելենսկուն մտածել այն մասին, թե որքանով է իրեն թույլ տալիս դժգոհություն արտահայտել:

Ինչպես նշում է պարբերականը, եթե նա շարունակի դիմադրել, ապա Թրամփը կարող է Ուկրաինային կտրել ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ճնշում գործադրել Մասկի վրա՝ Starlink արբանյակային ինտերնետն անջատելու նպատակով, որից ուժգնորեն կախված է ուկրաինական բանակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031