ՌԴ-ից եկող ազդակները բավականին մտահոգիչ են, ցավոք, որոշ մասով դրանք իրագործվում են. Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի մոտ միտում չի տեսնում՝ մեղմացնելու լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում։

«Այն գործողությունները, այն խոսույթը, որը տարիներ շարունակ այս իշխանությունների կողմից կիրառվում է Ռուսաստանի հանդեպ, չենք համարում, թե դա բխում է ՀՀ քաղաքացու շահերից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։

Նա նշեց, թե հայ-ռուսական հարաբերությունների սրումից տուժում է հասարակ քաղաքացին։

«Սա անթույլատրելի է ու անտրամաբանական, եթե կան խնդիրներ, դրանք պետք է պարզվեն, հարթվեն, իսկ Ռուսաստանից եկող ազդակները բավական մտահոգիչ են, բոլորը պետք է հետևություն անեն, եթե այսպես շարունակվի՝ շատ ավելի վատ է լինելու, պետք է հարաբերությունները փորձել վերադարձնել բարեկամական հունի վրա»,- հավելեց Լևոն Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031