Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր, մենք նույն օրը նրան կվերադարձնեինք Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան
Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք: Այս մասին հայտարարել է Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին:
«Զինծառայողը կրակել է, վնասել է քաղաքացուն, մարդկանց տուն է մտել։ Եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին։ Բայց ինքն արդեն խնդիր է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին:
24News-ի հետ զրույցում Անի Ավետիսյանի ամուսինը հայտնել էր, որ կնոջ առողջական վիճակը դեռևս պահանջում է բժիշկական հսկողություն, ասում է՝ Անիի մոտ վնասվածքներ կան ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։
«Վերջին օրերին Անիին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում»,-ասել է Անիի ամուսինը։ Ընտանիքի փոխանցմամբ՝ առաջիկա վիրահատությունների մասին այս պահին դեռ վաղ է խոսել։

