Սասուն Միքայելյանի «պոռթկումը»

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «News.am–ի թղթակիցը հարց է ուղղում ԵԿՄ նախագահ, կառավարող կուսակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, կապված Շաքիի դեպքի հետ։ Ու Միքայելյանը հանկարծ հայտարարում է, թե՝ «ես միայն մի բան կարող եմ ասել, որ միշտ ասել եմ մեր զինվորներին՝ 1991–ից ի վեր, որ ադրբեջանական դիվերսիան շատ ուժեղ է»։ Սասուն Միքայելյանը իհարկե չի ասում, որ եղել է դիվերսիա, բայց նկատենք՝ Շաքիի դեպքի մասին, հնարավոր թերացումների մասին հարցին նա արձագանքում է, որ «միայն մի բան կարող է ասել՝ ադրբեջանական դիվերսիան միշտ եղել է ուժեղ»։

Սա ըստ էության նույնիսկ կարելի է համարել ինչ որ իմաստով սենսացիոն արձագանք, եթե նկատի ունենանք այն, որ իշխանության եւ իշխանամերձ՝ արբանյակային ամբողջ քարոզչությունը, դրա բանախոսները, ձեռնմուխ են եղել Շաքիի դեպքը «մոլորություն» որակելուն, ասելով, թե չի եղել դիվերսիա։

Ընդգծեմ, Միքայելյանը չի ասում, որ եղել է դիվերսիա, բայց հստակ լսելով պարզ հարցը, արձագանքում է՝ «միայն մի բան կասեմ՝ ադրբեջանական դիվերսիան եղել է միշտ ուժեղ»։ Դե, ըստ էության էլ բան ասելու կարիք էլ չկա։ Ըստ երեւույթին, այս դրվագում, գուցե հենց Շաքիի իրապես խիզախ, հերոսական բնակչուհու գործողության ֆոնին Սասուն Միքայելյանի մեջ պոռթկացել է այս տարիներին «խորը քնեցված» անցած մարտական ուղին, գոնե ակնարկի մակարդակով քաղաքական եւ քարոզչական կոնյուկտուրայից դուրս արձագանքի համար։»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031