Վրաստանում միջին աշխատավարձը հասել է 2389 լարիի

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով կամ 177․3 լարիով և կազմել 2389․3 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նույն վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1927 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2856․4 լարի։ Աշխատավարձերի տարեկան աճը կանանց շրջանում կազմել է 157․5 լարի (8․9%), իսկ տղամարդկանց շրջանում՝ 200․5 լարի (7․6%)։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց աշխատավարձին։

Համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի, ֆինանսական ու ապահովագրական գործունեության, շինարարության, պրոֆեսիոնալ, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտներում։

Ըստ վիճակագրության` 2026 թվականի 2-րդ եռամսյակում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձն ամենաբարձրը եղել է Թբիլիսիում և կազմել է 2758․5 լարի։ Ամենացածր ցուցանիշը՝ 1235․4 լարիի չափով, գրանցվել է Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում։

Ավելի կոնկրետ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, միջին ամսական աշխատավարձի բաշխումը Վրաստանի տարածաշրջաններում այսպիսին է․

Թբիլիսի- 2758․5 լարի,

Մցխեթա-Մթիանեթի- 2279․8 լարի,

Աջարիա- 2082․8 լարի,

Քվեմո Քարթլի- 2067 լարի,

Սամեգրելո-Զեմո Սվանեթի- 1653․5 լարի,

Գուրիա- 1616․7 լարի,

Իմերեթի- 1592․3 լարի,

Շիդա Քարթլի- 1592․1 լարի,

Կախեթի- 1506․3 լարի,

Սամցխե-Ջավախեթի- 1473․6 լարի,

Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի- 1235․4 լարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930