Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքում, կան զոհեր
Հարևան պետությունների միջև եռամսյա հարաբերական անդորրից հետո, Պակիստանն այսօր ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքում:
Աֆղանստանի պաշտոնյաների տվյալներով՝ հարվածները թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, առնվազն երեք մարդ է զոհվել:
Պակիստանի տեղեկատվության նախարարությունը, մինչդեռ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, պնդում է, թե երեք թիրախներին հասցված հարվածներից «28 ահաբեկիչ» է զոհվել:
Աֆղաստանի կառավարության խոսնակը Իսլամաբադին սպառնացել է «պատշաճ արձագանքով»:
Անցած ուրբաթ օրը Պակիստանի հյուսիս-արևմտյան Կոհատ շրջանում ոստիկանական հաստատության վրա իսլամիստ զինյալների հարձակման հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, այդ թվում՝ 15 ոստիկան:
Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է զինյալներին ապաստան տրամադրելու մեջ, որտեղից նրանք սահմանը հատելով հարձակումներ են գործում հարևան երկրում: Աֆղանստանի թալիբների կառավարությունը հերքում է այդ մեղադրանքները:
Երկու երկրների միջև լարվածությունն աճել էր այս տարվա փետրվարին, տարվա առաջին կեսին ավիահարվածներից և հրետանային կրակից հարյուրավոր մարդիկ են զոհվել:

