Դիմակավորված ու զինված խոշոր չափի ավազակային հարձակում կատարած անձինք ձերբակալվեցին

Երեկ՝ հուլիսի 3-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր։ Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ Ոստիկանության քննչական գլխվար վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափաման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի քաղաքի Նորքի 9-րդ զանգված բնակիչ, 24-ամյա Էդգար Կարապետյանի և Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 48-ամյա Ալբերտ Տոնոյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Բեկթաշյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և և խորհրդակցական սենյակից վերդառնալովմ բավավրել է քննիչի միջնոդությունը և որպես խափանման միջոց նշված անձանց նկատմամբ որոշում կայացրել երկամսյա կալանավորում, որից հետո նշված անձինք տեղափոխվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ գիշերը ժամը 01։10-ի սահմաններում, դիմակավորված 3 անձինք զինված ներս էին մտել Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 48-ամյա Խաչիկ Պողոսյանի տուն և զենքի գործադրմամբ այնտեղից հափշտակել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ և 1 զույգ ադամանդե քարերով ոսկյա ականջօղեր։ Հանցագործների կողմից կրակոցներ էին արձակվել, ինչի հետևանքով նշված տանից Արարատի հիվանդանոց էր տեղափոխվել Խ. Պողոսյանի որդին՝ 22-ամյա Տարոն Պողոսյանը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ կողմնային պատի մասում: Ոստիկանները դիմակավորված անձանց վնասազերծել էին Երևան վերադառնալու ճանապարհին:

Տեսանյութեր

Լրահոս