Ո՞ր վայրերում են ադրբեջանցիները ուսումնասիրություններ արել․ հայկական կողմի արձագանքը ո՞րն է․ հարցերը կան, պատասխանները՝ ոչ
«Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ»,- այս մասին նախօրեին հայտարարել էր Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանը հույս ունի, որ հայկական կողմը «չի հետաձգի այս հարցի լուծումը»։
Ալիևի խոսքով՝ եթե Մեծամորի ատոմակայանը փակվի, Հայաստանը «կարող է բախվել էներգետիկ լուրջ ճգնաժամի, և լրացուցիչ էներգիայի աղբյուր ունենալն օգտակար կլինի»։
Այս առնչությամբ 168․am-ը հարցադրումներ հղեց ՀՀ ԱԳՆ-ին՝ ի մասնավորի հետաքրքրվելով, թե ադրբեջանցի մասնագետները ՀՀ ո՞ր տարածքներում են անցկացրել այդ ուսումնասիրությունները (եթե այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը), և ինչպե՞ս է հայկական կողմն արձագանքում ադրբեջանական այս առաջարկին, որն արվում է ՀԱԷԿ-ը փակելու հայտարարություններին զուգահեռ։
Ի պատասխան՝ ԱԳՆ աշխատակազմից խոստացան ավելի ուշ արձագանքել, իսկ օրվա ավարտին էլ նախարարի խոսնակն առաջարկեց հարցն ուղղել «վարչապետի աշխատակազմի գործընկերներին»։
Մենք հարցադրումները գրավոր ձևակերպմամբ վերահասցեավորեցին վարչապետի աշխատակազմին։
Պատասխանի դեպքում, կհանրայնացնենք դրանք։

