Ադրբեջանական Silk Way-ը Նախիջևան թռիչքների համար ՀՀ օդային տարածքը դարձրել ա հիմնական երթուղի. Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական Silk Way-ը Նախիջևան թռիչքների համար ՀՀ օդային տարածքը դարձրել ա հիմնական երթուղի
Silk Way-ը հայտնի ա որպես Ադրբեջանի հիմնական զենք տեղափոխող ավիաընկերություն։
Ի տարբերություն ՊՆ/պետական ինքնաթիռների, Silk Way-ը համարվում ա քաղաքացիական։
N.B. Հատուկ թույլտվություն, բեռի մասին հստակ տեղեկություն քաղաքացիական օդանավերի դեպքում (ի տարբերություն ՊՆ/պետականների) սովորաբար տրանզիտ երկրին չի տրամադրվում։
Առաջի անգամ Silk Way-ը ՀՀ օդային երկնքում նկատել եմ 2026 թ․ հունվարին։ Հետո «Հայաէրոնավիգացիա»-ից ինձ ասեցին, որ 2025 էլ ա էղել՝ «եղանակային անբարենպաստ պայմանների» պատճառով։
Նախկինում Silk Way-ը, որը Նախիջևան հիմնականում ռազմական նպատակներով ա թռչում, գալիս էր (կամ գնում էր) Վրաստանով ու Թուրքիայով։
Իսկ վերադառնալ (կամ հակառակը) կարող էր Իրանով (ենթադրվում ա, որ էդ ժամանակ դատարկ էր գնում):
Օգոստոսի 2-ին SW ինքնաթիռը, օրինակ, գնաց Նախիջևան Վրաստան/Թուրքիայով։ Հետ էկավ ՀՀ տարածքով։
Էսօր Silk Way-ը կատարել ա 2 թռիչք դեպի Նախիջևան ու հետ։ Բոլոր թռիչքները ՀՀ տարածքով։
Հ․Գ․ Չեմ պնդում, որ ռազմական նշանակության բեռ ա էղել։ Չեմ պնդում նաև հակառակը։
Արդյոք ՀՀ-ն տեղյակ ա, թե ի՞նչ բեռ ա տեղափոխվում»։

