ԱՄՆ-ն ընտրում է՝ իրանական որ հրթիռներն ու ԱԹՍ-ները խոցել

ԱՄՆ զինվորականները որոշում են՝ իրանական որ հրթիռներն ու ԱԹՍ-ները խոցել, հայտնում է NBC News-ը

ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը որոշում է կայացնում չծախսել թանկարժեք հակահրթիռային միջոցները այն դեպքերում, երբ արձակված հրթիռը կամ անօդաչու թռչող սարքը վտանգ չի ներկայացնում ամերիկյան ուժերի կամ տարածաշրջանում գտնվող կարևոր նշանակության օբյեկտների համար։

Միացյալ Նահանգները թույլ է տալիս, որ որոշ հարձակումներ հասնեն իրենց թիրախներին։ Այս գործելակերպը կիրառվում է հակամարտության առաջին օրերից, հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան երկու աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ եղել են դեպքեր, երբ հրամանատարությունը թույլ է տվել իրանական հրթիռներին և անօդաչուներին հարվածել ամերիկյան բազաներին, եթե այնտեղ այդ պահին զինծառայողներ չեն եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031