Բաժիններ՝

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է երկու օրվա ընթացքում իր երկրի օդային տարածք ներխուժած արդեն երկրորդ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Այս մասին Ռումինիայի նախագահը նշել է սոցիալական ցանցերից մեկում արված գրառման մեջ։

«Այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 8:30-ին, Ռումինիայի օդային տարածքում՝ Սֆանտու Գեորգե քաղաքից 10 կիլոմետր արևմուտք, խոցվել է նոր անօդաչու թռչող սարք։ Այն խոցվել է F-16-ով՝ ռումինացի օդաչուի կողմից»,-գրել է Դանը։

Ռումինիայի նախագահը մեկ այլ անօդաչու թռչող սարքի խոցման մասին հայտարարել էր հուլիսի 24-ին, ինչը հաստատել էին նաև ՆԱՏՕ-ում։

Հաղորդվել էր, որ անօդաչուն ոչնչացնելու նպատակով օդ են բարձրացել երկու ռումինական F-16 կործանիչներ և երկու իտալական Eurofighters ինքնաթիռներ։

«Անօդաչու թռչող սարքը խոցվել է Ռումինիայի օդային տարածքում։ Հետաքննությունը շարունակվում է, և ՆԱՏՕ-ն սերտ կապի մեջ է Ռումինիայի իշխանությունների հետ»,-ասված էր դաշինքի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031