«Հայաստանը 17 միլիոն դոլարով ֆինանսավորել է Ադրբեջանի տնտեսությունը». Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Նախօրեին տարածվեց տեղեկություն, որ Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն դոլարի արտադրանք՝ հունիսին։ Հայաստանից չի եղել որեւէ արտահանում։
Այսինքն, Հայաստանը 17 միլիոն դոլարով ֆինանսավորել է Ադրբեջանի տնտեսությունը, Ադրբեջանը Հայաստանի տնտեսությունը չի ֆինանսավորել:
Շանհայում ստորագրվել է Արհեստական բանականութան ոլորտում համաշխարհային գործակցության կազմակերպության հիմնադրում։ Այդ մասին համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանը, Չինաստանը, եւ ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ Ալժիրը, Բելառուսը, Բրազիլիան, Կամբոջան, Կոնգոն, Կուբան, Եթովպիան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Քենիան, Ղրղզստանը, Լաոսը, Լեսոթոն, Մալայզիան, Մոզամբիկը, Մյանման, Նիկարագուան, Օմանը, Պակիստանը, Սենեգալը, Սերբիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Վենեսուելան, Զամբիան և Կամերունը։
Այս կազմակերպությունը ըստ ամենայնի ձեւավորվում է Չինաստաի դրոշի ներքո, հաշվի առնելով այն, որ այստեղ իհարկե անվիճելի առաջատարը Չինաստանն է։ Պեկինն է, որ արհեստական բանականության ոլորտում անխոս եւ ակնառու մրցակցություն է ցուցաբերում մյուս առաջատարի՝ ԱՄՆ հանդեպ, որն այսպես ասած իր տակ է գցել եվրաատլանտյան գոտին։։ Ըստ էության կարող ենք ասել, որ ձեւավորվում է արհեստական բանականության համաշխարհային երկրորդ բեվեռ՝ Չինաստանի գլխավորությամբ, որտեղ Ռուսաստանի ներգրավվածությունն էլ իհարկե նշանակալի ցուցիչ է։
Մոսկվան ըստ ամենայնի ճանաչում է, որ այս ոլորտում Չինաստանը երկրորդ բեվեռն է, եւ միեւնույն ժամանակ իհարկե ռուս–չինական գործակցության տիրույթում թերեւս ներառում այդ հարցում պայմանավորվածությունների օրակարգը։
Կհարե՞ն այդ բևեռին այնպիսիք, ինչպես օրինակ Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը։ Ի՞նչ կանեն արաբական երկրները, այդ թվում Սաուդները, իրենց ռեգիոնալ հավակնություններով։
Ըստ էության, այս կազմակերպության ձեւավորումը նախանշում է, որ համաշխաչհային, աշխարհակարգային դիմակայությունն ու պայքարը առավել առարկայորեն է ներառում արհեստական բանականության ոլորտը»:

