Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան չի բացառել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը կարող է անցկացվել Թուրքիայում։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Այս հայտարարությամբ Սիբիհան հանդես է եկել Կիևում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միայն պետությունների ղեկավարների մակարդակով բանակցությունները կարող են խաղաղ գործընթացին նոր դինամիկա հաղորդել։

Սիբիհան նաև հայտարարել է, որ Կիևը պատրաստ է հրադադարի հաստատմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031