Իրանի հետ պատերազմը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC News
NBC News-ը հաղորդում է, որ Իրանի հետ պատերազմը կարող է Միացյալ Նահանգներին արժենալ 100 միլիարդ դոլար։
Պենտագոնը հայտարարել է, որ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է մոտավորապես 30 միլիարդ դոլար, սակայն աղբյուրները նշում են, որ ընդհանուր ծախսերի ներքին գնահատականները կազմում են 80-ից 100 միլիարդ դոլար։
ԱՄՆ երեք պաշտոնյաներ և ներքին ծախսերի գնահատականներին ծանոթ երեք անձինք գնահատում են, որ Իրանի հետ պատերազմի արժեքը ավելի քան եռապատիկ է վերջին գնահատականից, որը կազմում է մոտավորապես 30 միլիարդ դոլար։

