Իրանի իշխանությունները հայտնել են Թեհրանի մերձակայքում պայթյունների պատճառը
Թեհրանից արևելք պայթյունները կապված են եղել պայթուցիկ նյութերի ոչնչացման հետ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
«Պայթյունների ձայները, որոնք հնչել են Թեհրան նահանգի արևելյան մասում, կապված են պայթուցիկ նյութերի ոչնչացման վերահսկվող գործողության հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանից արևելք պայթյունների ձայներ են լսվել:
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

