Երաշխիք չկա, որ թուրքերն ու ադրբեջանցիները չեն գա` ներդրում իրականացնելու այդ ընկերություններում․ տնտեսագետ

Մասնագիտական տարբեր շրջանակներ ճգնաժամային են որակում տնտեսության շուրջ ստեղծված իրավիճակը՝ մի կողմից մատնացույց անելով գյուղմթերքի արտահանման խնդիրները, մյուս կողմից՝ սեփականության իրավունքի դեմ քաղաքական համատեքստերով ոտնձգությունների շարքը. երեկ Սամվել Կարապետյանն էր, այսօր՝ Գագիկ Ծառուկյանը։

Ի՞նչ կոնկրետ տնտեսական հետևանքներ կունենան այս իրողությունները՝ հարցի պատասխանը 168am-ը լսել է տնտեսագետ Հայկ Ֆարմանյանից։

«Աքսիոմատիկ ճշմարտության նման ակնհայտ փաստ է, որ տեղի ունեցողը հանգեցնելու է կարճաժամկետ և երկարաժամկետ բացասական հետևանքների։ Հատկապես ոտնձգությունները որևէ լավ տեղ չեն տանելու Հայաստանը․ ներդրումների մասին ենք խոսում, մարդու իրավունքների պաշտպանությունից ենք խոսում, և այլն, և այլն, և այլն, ու այս ամեն ինչը դառնում է փուչիկ։

Մենք սկզբում տեսանք՝ ՀԷՑ-ի հետ կապված ինչ տեղի ունեցավ, հիմա՝ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների նկատմամբ։ Բացի սոցիալական կողմը, եթե հեռուն գնացող ենթադրություններ անենք, կարող ենք նաև ենթադրել, որ այս ամեն ինչն արվում է, որպեսզի սեփականության վերաբաշխում տեղի ունենա, որի արդյունքում երաշխիք չկա, որ թուրքերն ու ադրբեջանցիները չեն գա ներդրում իրականացնելու այդ ընկերություններում։ Նաև երկրի հեղինակութան խնդիրը կա»,- ի պատասխան՝ նշեց տնտեսագետը։

Կարդացեք նաև

Հայկ Ֆարմանյանն անդրադարձավ նաև ռուսական կապիտալի վերաբերյալ ռուսական կողմի մտահոգություններին՝ այս համատեքստում հիշեցնելով ռուս գործընկերոջ՝ Միխայիլ Միշուստինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մի դրվագ։

«ՌԴ վարչապետը հետևյալ կերպ միտք ձևակերպեց մոտավորապես՝ հույս ունենք, որ ձևավորվելիք կառավարությունը (չի էլ ասում` ձեր կառավարությունը կամ դուք և այլն) հարմարավետ պայմաններ կստեղծի ռուսական կապիտալի համար։ Սա դիվանագիտական լեզվով ապտակ էր։ Նա նախազգուշացրեց Հայաստանի վարչապետին, և Հայաստանի վարչապետը որևէ հարց չլուծած՝ հետ եկավ փաստացի․ արտահանման խնդիրները այնպես չի, որ լուծվել են, և կարծեք թե էս տենդենցը շարունակվում է։

Իմ կանխատեսմամբ՝ իրենք ավելի են կոշտացնելու դիրքորոշումը տարբեր այլ պատժամիջոցների տեսքով և հստակ ասում են` մոռացեք ձեր TRIPP-ն ու Եվրամիություն ձգտումները և կողմնորոշվեք` կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում, կա՛մ գնում եք դեպի ԵՄ։ Եթե Հայաստանն այսօրվա գիծը շարունակում է, Հայաստանը հայտնվելու է փակուղում, կամ թուրքացվելու և  ադրբեջանականացվելու ենք»,- հավելեց նա։

Ըստ Ֆարմանյանի՝ եթե անգամ որևէ տնտեսվարողի հետ կա խնդիր, ապա քաղաքակիրթ երկրներում դրանք այլ կերպ են լուծվում և ոչ թե՝ «70 տարեկան մարդուն  գետնին պառկեցնելով, ընկերությունները պլոմբելով, աշխատողներին փողոցում թողնելով»։

«Իրենք սեփական շահերից ելնելով ինչ-որ բան են անում, որը վնասում է մեր երկրի հեղինակությունը»,- ամփոփեց տնտեսագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031