Պայթյուն Բաքվի բնակելի շենքերից մեկում. դեռահաս է մահացել
Բաքվի բնակելի շենքերից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով դեռահաս է մահացել։ Լուրը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Երկհարկանի շենքի առաջին հարկում տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Կրակը տարածվել է երկու սենյակում` 50 քառակուսի մետր տարածքով։ Հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են 16-ամյա դեռահասի դի։
Եվս չորս մարդ վնասվածքներ են ստացել։ Ջերմային այրվածքներով երկու կին և մեկ տղամարդ տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն։
Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո տուժածները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։
Նրանց վիճակը ծանր է։
Պայթյունի պահին շենքի մոտ մի կին է եղել, նա ևս տուժել է, վիճակը կայուն է։
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

