Բաժիններ՝

Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 4-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հուլիսի 4-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26…+28 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031