Մխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ անդրադառնալով իտալական ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը։
Փորձառու հայ ֆուտբոլիստը չի թաքցրել իր ուրախությունը միլանյան գրանդում կարիերան շարունակելու կապակցությամբ և նշել, որ իրեն կապված է զգում ակումբի հետ։
«Իմ գույները, իմ տունը։ Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար։ Առա՜ջ, «Ինտեր»»,– գրել է Մխիթարյանը։

