Եվրոպական 4 երկիր պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագրից հետո հանել Իրանի դեմ պատժամիջոցները
Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնության հասնելուց հետո, նշված է եվրոպական չորս պետությունների համատեղ հայտարարությունում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին հաստատել են փոխըմբռնման հուշագրի վրա աշխատանքն ավարտելու մասին տեղեկությունը, որը կստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին:
«Մենք ջերմորեն ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև Փոխըմբռնման հուշագրի մասին հայտարարությունը։ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ աշխատել այդ ուղղությամբ ԱՄՆ-ի, Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Մենք պատրաստ ենք վերացնել համապատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ, հավաստի քայլերի»,- ասված է Իտալիայի կառավարության տարածած հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ինչպես հետևում է երկրի կառավարության կայքում հրապարակված հրապարակումից, իր հերթին նշել է, որ Լոնդոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ստեղծել «պաշտպանական անկախ բազմակողմ առաքելություն», որի պլանավորման մեջ մինչ այս պահը առաջատար դեր է խաղացել Փարիզի հետ ականազերծման աշխատանքների համար:

