Մեքենան հայտնվել է կայծակի հարվածի հետևանքով առաջացած փոսի մեջ
Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ օրեր առաջ ուժեղ կայծակի հետևանքով վնասված կամրջի վրա։ Ժամը 06։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Ե․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է կամրջի վնասված փոսի մեջ։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի փոխանցմամբ՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

