ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան

ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել, այսպիսի որոշում է կայացրել այսօր Վարչական դատարանը` քննելով ԲՀԿ-ի հայցերն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների։

Գործով փաստաբաններից տեղեկացել է, որ Վարչական դատարանը մերժելով հայցը ընդգծել է, որ դրա լուծումն առկա է ԿԸՀ գործիքակազմով։

«Դատարանն արձանագրել է, որ այն սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու վարույթում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է առանձին ընտրական տեղամասերում նշանակելու վերաքվեարկություն, ուստի տվյալ նորմով սահմանված լիազորությունը սույն դեպքում թեև կիրառելի չէ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու իր որոշմամբ (սույն գործով վիճարկվող) արձանագրված խախտումների լույսի ներքո ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն անցկացնելու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930