Այսինքն՝ Նիկոլին ուզում են փողոցով հեռացնել, մանդա՞տն է խանգարում. պետք չի ուժերին պրեսսինգ անել. Էդուարդ Շարմազանով

Դեռևս մեր կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել ենք, որ ընտրություններն արդեն կեղծվում են, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա մատնանշեց, որ քարոզարշավի և քվեարկությանը օրը իշխող ուժը կիրառել է անհամաչափ ռեպրեսիաներ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ: Բացի այդ, Շարմազանովը նաև շեշտեց, որ վարչական ռեսուրսի կոպիտ կիրառում է տեղի ունեցել:

«Նույնիսկ ԵԱՀԿ դիտորդներն են ընդգծել՝ եղել է անհամաչափ աջակցություն Փաշինյանին Արևմուտքի կողմից, կալանավորումներ, և բնականաբար, արդյունքը սպասելի էր։ Երբ ընդդիմության ձեռքերն ու ոտքերը կապված են, իսկ իշխանությունն ինչ ուզում՝ անում է, այս պատկերն էլ լավ է: Անգամ այս անասելի ճնշումների, վարչական ռեսուրսների կիրառման, արտաքին աջակցության պայմաններում ընտրությանը մասնակցած հայ ժողովրդի մեծամասնությունը՝ 50+ տոկոսը, «ո՛չ» է ասում Նիկոլ Փաշինյանին: Ժողովուրդը ոչ թե «այո՛» է ասել, այլ՝ «ո՛չ» է ասել Փաշինյանի ադրբեջանացման քաղաքականությանը»,-տեսակետ հայտնեց քաղաքական գործիչը:

Ըստ Շարմազանովի՝ մանդատ վերցնելը չի խանգարելու փողոցային պայքարին:

«Եթե Փաշինյանին ցանկանում են փողոցով հեռացնել, մանդա՞տն է խանգարում: Խորհրդարանական ընդդիմություն լինել չի նշանակում փողոցային պայքարից հրաժարվել: Եթե բացատրեն, որ մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլը գնու՞մ է, հարց չկա»,-նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930