Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ

Հայաստանը ներկայացնող թեկնածու Մուշեղ Հովսեփյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելությունը։

Նշվում է, որ 15 թեկնածուներից հենց Հայաստանի թեկնածուն է ընտրվել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։

Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովում կաշխատի հայ փորձագետ։

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջմղմանը»,- ասված է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930