#ԱՀԱԶԱՆԳ. Վաղուց ինքնաբացարկ հայտարարած «Ալյանսը»՝ ընտրական գործընթացի մասնակից. թիվ 13 քվեաթերթիկը՝ թիվ 3-ի փոխարեն

Վաղ առավոտից մեկնարկած խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելությունները, լրագրողներն ու քաղաքացիները բազմաթիվ խախտումներ են արձանագրում:

Հերթական ահազանգը 168.am-ը ստացավ Աջափնյակի 6/02 ընտրատեղամասից:

Պարզվում է՝ այս ընտրատեղամասում ընտրությանը մասնակցող քաղաքացին հայտնաբերել է, որ իրեն տրված քվեաթերթիկների մեջ բացակայում է Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիվ 3 ընտրաթերթիկը, փոխարենը կա 13 համարի թվով երկու քվեաթերթիկ: Քաղաքացին այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինս «շտկել է» սխալը:

Սակայն խնդիրն այն է, որ թիվ 13 ընտրաթերթիկը պատկանում է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը, որը դեռ շաբաթներ առաջ է բացարկի դիմում ներկայացրել ու հանվել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկից: Սակայն, փաստորեն, ընտրատեղամասեր կան, որոնց այդ քվեաթերթիկն, այնուամենայնիվ, բաժանվել է:

Կարդացեք նաև

Այս մասին մեզ տեղեկացրեց դրվագին ականատես եղած մեկ այլ քաղաքացի, ով տվյալ պահին իր քաղաքացիական պարտքն է կատարել ընտրատեղամասում:

Քաղաքացիները պետք է առավել զգոն լինեն ու պահանջեն արձանագրել այդ և նման այլ խախտումները վստահված անձանց, դիտորդների  ու հանձնաժողովի անդամների ներկայությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930