ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իրանական պատերազմի ավարտը պահանջող բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի պատերազմում նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։

Փաստաթուղթը նախագահ Թրամփին կարգադրում է զերծ պահել ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ թշնամական գործողություններից, եթե Կոնգրեսը պաշտոնապես պատերազմ չհայտարարի կամ չլիազորի ռազմական ուժի կիրառումը։

Չնայած պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հավաստիացումներին, թե Թեհրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններն ավարտվել են, բանաձևն ընդունվեց 215 կողմ, 208 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Կողմ են քվեարկել բոլոր դեմոկրատները, ինչպես նաև Թրամփի հանրապետական չորս կուսակից։

Փաստաթղթի հաջորդ կանգառը Կոնգրեսի վերին պալատն է՝ Սենատը, որտեղ նույնանման նախագիծ ևս շրջանառվում է։

Երկու պալատների կողմից ընդունվելուց հետո նախագահը պետք է ստորագրությամբ հաստատի այն, սակայն ակնկալվում է, որ Թրամփը կարող է վետո կիրառել։

Մարկո Ռուբիոն ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ պնդել էր, որ Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողությունն արդեն իսկ ավարտվել է, Վաշինգտոնը հասել է իր նպատակներին, իսկ ամերիկյան գործողության նպատակը, ընդգծել է Ռուբիոն, երբեք չի եղել Իրանում ռեժիմի փոփոխությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930