«Հայաստանի երկաթուղիները»՝ Ռուսաստանի հետ քաղաքական «խաղերի» պատանդ

«Հայաստանի կառավարությունը շուտով կսկսի դեպի Թուրքիա և Ադրբեջան երկաթուղային ուղիների վերակառուցումը՝ առանց Ռուսաստանի օգնության»,- օրերս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ակտիվ փուլում:

«…Աշխատանքներն արդեն սկսվել են թուրքական կողմից, և երկաթուղին կբացվի։ Մենք նաև կսկսենք Երասխի հանգույցի վերակառուցումը (Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզի հետ սահմանի մոտ.- խմբ.): Հայաստանի կառավարությունը կձեռնարկի դա։ Չնայած «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ կա կոնցեսիոն պայմանագիր, մենք կներդնենք, կվերանորոգենք երկաթուղին, կվերականգնենք այն, և երկաթուղին կբացվի»,- պարզաբանել է Ն. Փաշինյանը վերջերս ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

Իսկ մայիսի 24-ին նա ազդարերեց 2017 թվականին գործարկված Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու ապագա օգտագործման մասին՝ Հայաստանի արտահանման և ներմուծման համար.

«Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, ինչպես ադրբեջանական երկաթուղին, արդեն բաց է Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար։ Սա մեր երկրի տնտեսական կյանքում կարևոր իրադարձություն է. շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին Թուրքիայից և Վրաստանից»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստրն է: Այն Հայաստանի երկաթուղային համակարգը կառավարում է կոնցեսիոն համաձայնագրի հիման վրա, որը կնքվել է 2008 թվականին 30 տարի ժամկետով (գործում է 2009 թվականից) և ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով: Սակայն վերջին շրջանում Երևանում խոսվում է կոնցեսիոն համաձայնագրի հնարավոր վերանայման մասին, հիմնականում Հայաստանի երկաթուղիների համալիր զարգացման հարցում ՀԿԵ-ի «անշահախնդրության» պատրվակով՝ ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխադրումների շուտափույթ վերականգնումը:

Շատ դիտորդներ կարծում են, որ լուռ քարոզչական արշավը նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի երկաթուղային ցանցը Դոնալդ Թրամփի հայտնի «խաղաղության և բարգավաճման միջանցքում» ներառելուն, որի մասին կրկին հիշեցրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Զվարթնոց» օդանավակայան կատարած իր կարճատև այցելության ժամանակ:

Տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես «Միջին միջանցքի» մաս, հաճախ դիտարկվում է ամերիկա-չինական «հիբրիդային» պայքարի ավելի լայն համատեքստում՝ Եվրասիական տրանսպորտային միջանցքների վերահսկողության համար:

Ավելի վաղ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանին՝ խնդրելով օգնել Հայաստանի երկաթուղու՝ դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող հատվածների շուտափույթ վերականգնմանը:

Մասնավորապես, նա ռուսական կողմին խնդրել է շտապ կարգով զբաղվել երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման, Իջևանից (հյուսիս-արևելք) մինչև ադրբեջանական կողմի Ղազախ, և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման (Դողունքապի) հատվածների լիարժեք վերակառուցմամբ: Երկու երկրների տրանսպորտային գործակալությունները նույնիսկ բանակցություններ են սկսել այս հարցի շուրջ, սակայն դրանց արդյունքը, մեղմ ասած, բավականին անորոշ է թվում՝ երկկողմ հարաբերությունների լուրջ վատթարացման խորապատկերին։

«Եթե դուք չեք ցանկանում լինել Ռուսաստանի հետ միության մեջ, ապա ինչո՞ւ եք ակնկալում արտոնություններ, որոնք այդ միությունը ձեզ տալիս է։ Ամեն ինչ արդար է։ Եթե նրանք ցանկանում են լինել այնպես, ինչպես Եվրոպայում, նշանակում է՝ գները նույնպես պետք է լինեն այնպես, ինչպես Եվրոպայում։ Ճիշտ է, չէ՞»,- տրամաբանական հարց է տալիս փոխվարչապետ Ալեկսեյ Օվերչուկը, և Ռուսաստանի բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ դատում են մոտավորապես նույն ոգով։

Ռուսական լրատվամիջոցները մանրամասն վերլուծում են Հայաստանի կորուստները «քաղաքակիրթ ամուսնալուծության» գործընթացի մեկնարկի դեպքում, ինչը մայիսի 9-ին չէր բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հայաստանի էլեկտրական ցանցերի սկանդալային «ազգայնացումը», Հայկական երկաթուղիները «Ռուսական երկաթուղիներից» վերցնելու ուղղակի սպառնալիքները, «Ռոսատոմի» ծառայություններից հրաժարվելու հստակ մտադրությունը և այլ ակնհայտորեն անբարյացակամ քայլերը ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների մեջ, մեղմ ասած, դարձնում են չափազանց ռիսկային: Այն սպասումը, որ «բարի» ամերիկացիները կամ եվրոպացիները կզբաղեցնեն ռուսների տեղը, չափազանց միամիտ է. չնայած լավատեսական հայտարարություններին և հավանությանը՝ ոչ ոք չի ցանկանա ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ ցանկացած ակտիվ կարող է կարճ ժամանակահատվածում բռնագրավվել՝ առանց որևէ ապացույցի:

Մինչդեռ, 2024 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ամբողջ արտահանման գրեթե 24%-ը, ընդ որում, ՀՆԱ-ի մոտ 5%-ը դրա մեկնարկից հետո ձևավորվել է Ռուսաստան վերաարտահանման հաշվին:

Հայաստանը ռուսական շուկա է մատակարարում արտադրվող ալկոհոլի, հանքային ջրի, մրգերի, բանջարեղենի, սննդամթերքի 80-90%-ը, և ԵՄ ու ԱՄՆ շուկաներ վերակառուցվելը չափազանց դժվար կլինի Հայաստանի համար: Ներմուծված կոնյակի առնվազն կեսը ռուսական շուկա է մտնում Հայաստանից։ Ռուսական գործարանների մոտ կեսը հայկական կոնյակի սպիրտներ է օգտագործում իր արտադրանքը թողարկելիս, և երբ Ռուսաստանը հեռանա, այդ շուկան Հայաստանին վերադարձնելը չափազանց դժվար կլինի, եթե ընդհանրապես հնարավոր լինի:

2025 թվականին Հայաստանի ընդհանուր արտահանումը ԵՄ երկրներ կազմել է 667 միլիոն դոլար՝ հինգ անգամ պակաս, քան արտահանումը դեպի Ռուսաստան (գրեթե 3 միլիարդ դոլար)։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ տարեկան մինչև 2,5 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը կնքվել է 2013 թվականին, և մոտ ժամանակներս այն կարող է վերանայվել։ Գազային համաձայնագրի խզումը կհանգեցնի այն բանին, որ Հայաստանը ստիպված կլինի ռուսական կողմին փոխհատուցել 12 տարվա մաքսային արտոնությունները, իսկ դա մի քանի տասնյակ միլիարդ դոլար է։ Նույնիսկ, եթե հաշվի առնվեն մինչև վերջնական սպառողին հասնելու գազի ճանապարհին առկա «հավելագրումները», բորսայական գները (570–590 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց) շատ ավելի բարձր են։ 2025 թվականին ռուսական գազի մատակարարումները կազմել են 2,7 միլիարդ խորանարդ մետր, իսկ Հայաստանի տնտեսումը տարվա կտրվածքով գերազանցել է 1 միլիարդ դոլարը։

Էներգառեսուրսների գների աճը կհանգեցնի գրեթե ամեն ինչի կասկադային ցնցումների։ Գնաճը, որին Հայաստանի քաղաքացիները սովոր են, անխուսափելիորեն հարվածելու է բոլորին, բայց առաջին հերթին՝ բնակչության ամենաանպաշտպան շերտերին: Աղքատության շեմից ցածր գտնվող մարդկանց թիվը (այժմ՝ մոտ 23%) անխուսափելիորեն կտրուկ կաճի:

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 2025 թվականին հասել են մոտ 4 մլրդ դոլարի (հանրապետության ՀՆԱ-ի մոտ 13%-ը): Ռուսաստանից աշխատանքային միգրանտների կողմից գումար փոխանցելու գործընթացի բարդացումը կհարվածի յուրաքանչյուր երկրորդ հայ ընտանիքին։ Իրականում, Ռուսաստանի հետ խզումից Հայաստանի կորուստները կկազմեն համախառն ներքին արդյունքի 15-23%-ը: Աղքատ կդառնա յուրաքանչյուր երրորդը, իսկ գնաճը կհասնի երկնիշ ցուցանիշների:

Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների ներկրումը: Ժամանակային սահմանափակումները կանդրադառնան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, խոտաբույսերի և ելակի վրա: Գերատեսչությունում ընդունված որոշումը բացատրում են Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար հաճախակիացած խախտումներով և ռիսկերով: Սահմանափակումները կգործեն մինչև մատակարարումների անվտանգության ապահովման ալգորիթմի մշակումը։ Այսպես թե այնպես, ռուսական արտոնյալ շուկայի փակմամբ փլուզման վտանգի տակ կհայտնվեն ամբողջ ոլորտները, բազմաթիվ ֆերմերներ, փոքր ու միջին բիզնեսի այլ ներկայացուցիչներ: Հայաստանի գործող իշխանությունները…

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Աղբյուրը՝ Железные дороги Армении – заложник политических «игр» с Россией

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031