Բաժիններ՝

Էներգախնայողությունը՝ օրախնդիր

Գազի թանկացման գործոնը էներգախնայողությունը դարձրեց առավել օրախնդիր՝ սպառողական առանց այն էլ կիսադատարկ զամբյուղին հնարավորինս խնայողական վերաբերվելու համար։ Խնդրի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ սպասվող դժվարությունները մեղմելու համար համապատասխան քայլեր մշակելու առաջարկով։

ՀԱԳՄ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ միությունում հանդիպումների շարք է սկսվել էկոնոմիկայի նախարարության հետ՝ խնդիրներն ու անելիքնեը համակարգելու նպատակով։ Առաջին հանդիպումը էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատուների հետ էր, որին մասնակցում էին նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ, գործարարներ, խնդրով շահագրգիռ մասնագետներ։ Որպես էներգախնայողության կարևոր գործոններ նշվեցին վերականգնողական այլընտրանքային էներգետիկայի (արևային և քամու էներգիան) օգտագործելու, նոր տեխնոլոգիաներ և նվազ էներգատար սարքավորումներ ներդնելու, ջերմամեկուսացման համալիր միջոցներ կիրառելու և այլ հնարավորոււթյունները։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչության պետ Հրաչ Ծուղունյանի կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է փաստագրել, թե հանրապետությունում էներգիայի որ տեսակը ինչքանով և ինչ արդյունավետությամբ է օգտագործվում և ըստ այդմ էլ քայլեր մշակել։

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգազման կազմակերպության պատասխանատուներ Մարկ Դրայեկը, Օլգա Գորդիևսկայան և Անահիտ Սիմոնյանը , որպես խնայողության գործոն, նշեցին, որ իրենց կազմակերպությունը նախատեսել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և հոկտեմբերին մեկնարկող «Փոքր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկատիրության զարգացումը։

ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հրապարակեց մասնագետների կարծիքը, որ նույնիսկ զուտ կազմակերպչական միջոցներով հնարավոր է ապահովել 25–30 % էներգախնայողություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս