Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով

Հաղթանակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ոչ միայն «աչքերում արցունքներով հպարտության օր» է, այլև դժվար աշխատանքային օր, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Նա պարզաբանել է, որ այսօր ՌԴ նախագահը կունենա «երկկողմ հանդիպումների ամբողջ մարաթոն»։

Ինչպես հիշեցրել է Պեսկովը, նախագահը նախ ելույթ կունենա Կարմիր հրապարակում, ապա հյուրերի հետ միասին ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին, իսկ դրանից հետո Կրեմլում մի քանի հանդիպումներ կանցկացնի այլ երկրների առաջնորդների հետ։

«Բացի այն, որ այն հանդիսավոր է, բացի այն, որ այն հիշատակի օր է, բացի այն, որ, ինչպես յուրաքանչյուր ռուսի համար, դա աչքերում արցունքներով հպարտության օր է, նրա համար դա նաև աշխատանքային օր է»,— ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրող Պավել Զարուբինին։

Կրեմլը հայտարարել է Հաղթանակի շքերթին յոթ օտարերկրյա պատվիրակությունների այցի մասին, որոնց թվում կլինեն Աբխազիայի, Լաոսի, Մալայզիայի, Սլովակիայի, Հարավային Օսիայի ղեկավարները, ինչպես նաև Սերբական Հանրապետության մի քանի ներկայացուցիչներ։ Երեկ Պուտինը Կրեմլում հանդիպել է Ղազախստանի, Ուզբեկստանի և Բելառուսի նախագահների հետ։

Նշենք, որ մայիսի 9–ին Հայաստանի ղեկավարությունից ոչ ոք չի այցելել Ռուսաստան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031