Բաժիններ՝

Խորհրդային գեներալ-գնդապետ Ստանիսլավ Պետրովին մահացած են գտել բնակարանում

Խորհրդային զորահրամանատար, գեներալ-գնդապետ Ստանիսլավ Պետրովը մահացել է Առափնյա տան իր բնակարանում՝ ծանր հիվանդությունից հետո. հայտնում է ТАСС -գործակալությունը՝ հղում անելով բժշկական ծառայությունների աղբյուրին:

«87-ամյա Ստանիսլավ Պետրովի մարմինը հայտնաբերել են Սերաֆիմովիչի փողոցում գտնվող բնակելի շենքում։ Վերջին շրջանում նա ծանր հիվանդ էր»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Պետրովը ԽՍՀՄ քիմիական պաշտպանության զորքերի հիմնադիրներից մեկն էր։ Նա այդ ստորաբաժանումներում ծառայում էր 1959 թվականից և մասնակցել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացմանը։

Գեներալ-գնդապետը ԽՍՀՄ քիմիական պաշտպանության զորքերի վերջին հրամանատարն էր և Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության զորքերի առաջին պետը։ Պետրովն ուներ ռազմական գիտությունների դոկտորի կոչում, 1991 թվականին նրան Լենինյան մրցանակ էր շնորհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031