Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին. մտափոխվել են
Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցել ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցության տարածած հայտարարություններից:
«ՄԱՍԿ-ի վարչությունը հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։
Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։
Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»,-ասված է հայտարարության մեջ:



