«Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են նավթի մատակարարումները Սլովակիա
Սլովակիան ապրիլի 23-ի առավոտյան սկսել է նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարով:Այս մասին հայտնում է երկրի էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, առաջին մատակարարումները գրանցվել են տեղական ժամանակով մոտավորապես 02:00-ին։
Նախորդ օրը Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան հայտարարել էր, որ «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա մատակարարումները սպասվում են ապրիլի 23-ին։
Հունգարիան և Սլովակիան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթ չեն ստացել հունվարի 27-ից՝ Ուկրաինայի կողմից շրջափակման պատճառով։ Այդ կապակցությամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ չի հանի իր վետոն ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի համար՝ մինչև նավթի մատակարարումների վերսկսումը։
Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ էր արել հնարավորինս արագ ապահովել «Դրուժբա» խողովակաշարի աշխատանքի վերականգնումը։



