«Դեռ քանի՞ անգամ եք գալու Գյումրի ու գնալու, մինչև ձեր ուղեղին հասնի, որ գյումրեցին մերժել ու մերժում է քեզ` Նիկոլ»

Ալեքս Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ի աջակիցների շրջանակներում ակտիվ տարածվում են «հեքիաթներ», թե երեկ Գյումրին աջակցել է նիկոլին։
Ինչո՞ւ «հեքիաթներ»:

Նախ սկսենք այն շարասյունից, որով իբր նիկոլը Երևանից Գյումրի է եկել։ Ասում են իբր ավտոշարասյան երկարությունը եղել է` 7-ից 10 կմ։
Նախ յուրաքանչյուր մարդ կարող է նման արարքով հպարտանալ։ Բավական է ուղղակի դուրս գալ ցանկացած փողոց ու սկսել շաաա՜տ դանդաղ վարել մեքենան, մի 20 րոպեից քո հետևից մի մեծ խցանում կսկսվի։ Դա չի նշանակում, որ այդ խցանման մեջ գտնվող բոլոր մեքենաները քեզ աջակցում են։ Դա անելն ավելի հեշտ է, երբ անողը երկրի վարչապետն է, հարյուրավոր թիկնազորով, պարեկային մեքենաներով և աջակցող մեքենաներով։ Բնական է, որ իրենց հետևից մեծ քանակությամբ մեքենաներ են խցանման մեջ ընկել, իսկ այդ արհեստական խցանման կադրերը հրապարակել իբր աջակիցների «բանակ», առնվազն ծիծաղելի է։

Բայց եկեք ենթադրենք, որ իրոք իրենց աջակիցներն են եղել։

Ասում են, թե մոտ 1300-1500 մեքենաներ են մասնակցել այդ երթին։ Եթե այս թվին լուրջ վերաբերվենք, ապա ամեն մեքենայի մեջ եղել են միջինը` 3 հոգի։ Այսինքն Գյումրի են եկել` 3900-4500 հոգի։ Չհաշված ավտոբուսների շարասյուները, որոնք հաշվվում են որպես մի մեքենա, բայց ներսում 20-25 ոստիկան է։ Մի խոսքով հաշվի առնելով քպ-ի տարածած «հեքիաթները», ապա երեկ Գյումրի են եկել գրեթե 6000 մարդ։

Նկարում համերգի «ամենաթեժ» պահն է, բայց նույնիսկ նկարից դատելով կարող եմ ասել, որ իրենք իրենցով էին։

Այսինքն իրենք իրենցով եկան, իրենք իրենցով համերգ արին ու հետ գնացին, բայց իրենք իրենց մեջ հենց իրենք իրենց համոզեցին, թե Գյումրին աջակցեց նիկոլին։

Նախ հաշվի առնելով թվերը կարող եմ ասել, որ հրապարակում գրեթե գյումրեցի մասնակիցներ չկային։ Իսկ եթե նույնիսկ ենթադրենք, որ իր հետ ոչ ոք չէր եկել ու հավաքվածները բոլորը գյումրեցիներ են, ապա այս պարագայում էլ է ողբալի վիճակ։ Որովհետև 150.000 բնակչություն ունեցող քաղաքից եթե այսքանն են աջակցելու նիկոլին, ապա սա լուրջ ձախողում է։

Ինձ միայն մի բան ուրախացրեց և ես ինձ հպարտ զգացի, որ այս համերգի ընթացքում հարցազրույց տվող գյումրեցիները գրեթե բոլորը գալիս էին Յոթվերք եկեղեցի, և ոչ մեկը չէր պատրաստվում մասնակցել համերգին։

Հետևություն`

Դեռ քանի՞ անգամ եք գալու Գյումրի ու գնալու, մինչև ձեր ուղեղին հասնի, որ գյումրեցին մերժել ու մերժում է քեզ` նիկոլ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930