Իսլամաբադում Իրան – ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվեցին առանց որևէ համաձայնության. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իսլամաբադում Իրան – ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվեցին առանց որևէ համաձայնության։ Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բաղային հայտարարել է, որ 2-3 առանցքային հարցերում կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են եղել։

ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ համաձայնություն չի կայացվել հատկապես միջուկային հարցում։
Ակնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը, որն, ի դեպ, մինչև պատերազմը բանակցության առարկա չէր, քանի որ չէր վերահսկվում Իրանի կողմից։

Ի՞նչ կլինի Իսլամաբադում բանակցությունների անպտուղ ավարտից հետո՝ դեռևս պարզ չէ, սակայն պակիստանյան կողմը հայտարարել է, որ շարունակելու է խաղաղությանը միտված միջնորդական ջանքերը։

#հարափոփոխ_տարածաշրջանը»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930