Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի դեմ քրեական գո՞րծ

Aravot.am-ի տեղեկություններով` արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների, կա երկու վարկած. նա դատապարտյալին ազատելու խոստում է տվել, նրանից ստացել տասնչորս հազար ԱՄՆ դոլար գումար: Եվ երկրորդ վարկածն այն է, որ նա պարտք է վերցրել դատապարտյալից, մինչ բռնվելը նրան վերադարձնելով տասնչորս հազար հինգ հարյուր ԱՄՆ դոլար գումարը: Aravot.am-ի աղբյուրի համաձայն, ՔԿՀ պետի տեղակալից բացի, նկատողություններ են ստացել քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ:

Տեսանյութեր

Լրահոս