Բաժիններ՝

Արտակ Բուդաղյանը կազդուրվում է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բավարարին մոտ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Հարցին, թե արդյո՞ք գնդապետը արդեն տեղյակ է եղբոր սպանության մասին, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետը դժվարացավ պատասխանել նշելով, որ իրենք չեն ասել, իսկ թե հարազատները ասել են, թե ոչ, տեղյակ չէ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանի խոսքով էլ՝ Արտակ Բուդաղյանը դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալու:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքը ստացել է լյարդի շրջանում, գնդակը խրվել է գոտկային մկանային հյուսվածքների մեջ և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, գնդակը հեռացվել է նրա մարմնից: Այս ընթացքում գնդապետը վիրահատվել է երեք անգամ:

Փաստինֆո

Լուսանկարը՝ emedia.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս