Տեր հայր, ի՞նչ անեմ, եթե պահքի ընթացքում զգում եմ, որ ուժերս սպառվել են
Պահքի ընթացքում չարը մեզ փորձում է ճանապարհի կեսից ետ քաշել: Երբ զգում եք, որ թուլացել եք և բերում եք տարբեր պատճառաբանություններ, արդարացումներ, ուշադրություն դարձրեք ձեր հոգևոր կյանքին՝ աղոթք, մասնակցություն Սուրբ Պատարագին, ժամերգություններին, Սուրբ Գրքի ընթերցանություն, ողորմածություն:
Ավելի բազմազան դարձրեք հոգևոր կյանքը: Պահքի ժամանակ խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել ծուլությանը: Մեր հասարակության մեծ մասը տառապում է այս մեղքով:
Աշխատեք վերանայել ձեր առօրյան, կյանքը, երբ հասկանաք, որ որևէ տեղում ծուլանում եք, փորձեք ուղղել և շտկել իրավիճակը»:
Տեր Զաքարիա քահանա Անանյան



