Չարը երբեք քնած չէ: Սատանան ամենամեծ փորձությունները՝ բարկություն, անհանդուրժողականություն նաև ապաշխարության մեջ գտնվող մարդկանց է բերում: Եթե առավոտյան սկսենք Սուրբ Գրքի ընթերցանությամբ, եկեղեցի այցելությամբ և նույն ծրագրով ավարտենք մեր օրը, մասնակցենք Սուրբ Պատարագներին, կկարողանանք այս ամենից ազատվել:
Պահքի օրերը նախատեսված են, որպեսզի քրիստոնյան բեռնաթափվի տարվա ընթացքում իր վրա հոգևոր ծուլության պատճառով սերտաճած մեղքի ծանրությունից, վերականգնի աղոթական վիճակը, հոգևոր գրքերի ընթերցանությունը, այսինքն թոթափի իրենից մարմանվորը և աշխարհականը, և վերահաստատվի հոգևորի մեջ, իսկ այդ իրականացնելու համար ամենանպաստավորը Մեծ պահքի շրջանն է: Կան մարդիկ, ովքեր իրենց առողջությունը բարվոք պահելու համար բեռնաթափման օրեր են սահմանում և այդ ընթացքում ջանում են շատ թեթև սնվել, օգտակար հեղուկներ և ուտեստներ օգտագործել, այդպես և Մեծ պահքի շրջանը բեռնաթափման օրեր են հավատավոր քրիստոնյաների համար, արդեն հոգևորի՝ հոգու առողջության առումով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է:
Եկեղեցին հստակ սահմանումներ ունի պահոց օրերի՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերն են: Մեկը Քրիստոսի մատնության, մյուսը թաղման օրերն են՝ որպես հիշատակ մենք պահք ենք պահում:
Բաղադրիչները` Խմորի համար` • ալյուր- 200 գ • շաքարավազ- 155 գ • ձիթայուղ- 60 մլ • թեյ 200- մլ • սոդա- 5 գրամ • քացախ- 15 մլ • դարչին- 5 գրամ • բոված գետնանուշ- 70 գրամ • աղ Միջուկի համար` • բանան- 1 հատ • մանդարին- 2 հատ • ծիրանի չիր- 60 գրամ • չամիչ- […]
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի կարծիքով՝ Ամենայն հայության Հովվապետի խոսքը եթեր չտալը ոչ մի բացասական հետևանք չի բերի Եկեղեցու համար, այլ գուցե բացասաբար անդրադառնա հենց Հանրային հեռուստաընկերության վրա:
Եվ արդ, մարդկանցից ո՞վ կարող է իմանալ և ճառել, թե որքա՜ն բարի է պահքը Ադամի որդիների համար, եթե սիրում են այն: Միայն Աստծուն է հայտնի այն մեծությունն ու շահը, որ պահքից լինելու էր մարդուն: Այս պատճառով էր, որ Ադամին տվեց առաջին պատվիրանը՝ ասելով. «Մի՛ ճաշակիր ծառի պտղից» (Ծննդոց Բ 17): Քանզի դրախտում Ադամը հրեշտակների պես սակավապետ էր, և նրա կենակիցը պահքն էր:
Քրիստոնեական սերն առանձնահատուկ, զոհաբերվող սեր է, այն ընդարձակում է մարդկային անհատականության սահմանները, կյանքը դարձնում է ավելի խորը և հագեցած: Քրիստոնյայի սերն անշահախնդիր է, ինչպես արևի լույսը, այն փոխարենը ոչինչ չի պահաջում և ոչինչ իրենը չի համարում: Այն չի դառնում ուրիշների ստրուկը և իր համար ստրուկներ չի որոնում, այն սիրում է Աստծուն և մարդուն՝ որպես Աստծո պատկեր: Քրիստոնեական սերը մշտապես պայքարում է եսասիրության դեմ, այսինքն՝ պայքարում է մոլությունների դեմ, ինչպես կպայքարեր գիշատիչ գազանների դեմ:
Արդեն գիտակցե՞լ եք, որ պահք է: Ես՝ ոչ: Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Դեռ վերջերս շնորհավորում էինք միմյանց Նոր տարվա առթիվ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախությունը վերապրում, դեռ ամբողջովին չենք իմաստավորել այդ օրերը և ահա… Մեծ պահքն է: Այս տարի Զատիկը շատ վաղ ենք տոնում… Ասես Եկեղեցին կոչ է անում այս տարի մեկ այլ, արագ ռիթմով ապրելու, օրերը զգոնությամբ անցկացնելու՝ թուլանալու ժամանակ չթողնելով:
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որոնք քրիստոնյային ուղղորդում են՝ կյանքն օրհնաբեր ապաշխարությամբ վարելու: Երեք տեսակի պահք կա. օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: