Մեր երկրում լինելու է հովանավորչություն, բայց՝ տեղական արտադրանքի ու գործարանների. Նարեկ Կարապետյան

«Փոքր ձեռնարկությունների համար կա զարգացման մի քանի ուղի. այն ուղղությունները, որը դուք պետք է հիմնեք Հայաստանում ներմուծումը փոխարինելու և հայկական ապրանքի արտադրություններ ստեղծելու գծով, ունենալու եք մեծ աջակցություն պետության կողմից»,-«Տաշիր արենա»-ում երիտասարդների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով հարցին թե «Ուժեղ Հայաստանը» ո՞ր բիզնեսներին է աջակցելու՝ Նարեկ Կարապետյանն ասաց. «Մեր երկրում լինելու է հովանավորչություն, բայց լինելու է տեղական արտադրանքի, գործարանների հովանավորչություն։

Հիմնականում ֆինանսավորում և աջակցություն ստանալու են երկու մեծ ոլորտ՝ արտադրությունները, որոնք հիմնվելու են Հայաստանում, երկրորդ՝ գյուղատնտեսությունն ու մթերումը, որպեսզի գյուղացիները չունենան ապրանքը վաճառելու խնդիր»։

Տեսանյութեր

Լրահոս