Իրանը բացառել է հարստացված ուրանի արտահանումը երկրից
Իրանը միջուկային նյութերը, այդ թվում՝ բարձր հարստացված ուրանը, դուրս բերելու ծրագրեր չունի. այս մասին հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«ԱՄՆ-ի հետ բանակցություններում մենք ընդգծել ենք, որ միջուկային նյութերը երկրից դուրս չեն բերվի։ Ռուսները նույնպես գիտակցում են, որ այդ նյութերը դուրս չեն բերվի», – ասել է աղբյուրը։
Միաժամանակ, պնդել են, որ Թեհրանը կնվազեցնի հարստացման մակարդակը:



