Մոսկվայում առատ ձյուն է տեղացել
Մոսկվայում ուժեղ ձյուն է տեղացել։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ մայրաքաղաքում կտեղա ամսական տեղումների գրեթե երկու երրորդը. տեղեկացնում է Euronews-ը։
Ձնաբուքը խցանումներ է առաջացրել և խաթարել է հասարակական տրանսպորտի գործունեությունը: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ցամաքային սպասարկման ժամանակը երկարաձգվել է՝ թռիչքուղիներից ձյունը մաքրելու համար:
140 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։Առատ ձյունը իր հետ բերել է Բալկանյան «Վալլի» ցիկլոնը։ Մոսկվայի իշխանությունները հայտարարել են ճգնաժամային իրավիճակի մասին, քաղաքում աշխատում են հարյուրավոր ձնամաքրման մեքենաներ և կոմունալ ծառայությունների աշխատակիցներ։
Մոսկվայի օդերևութաբանները կանխատեսում են, որ այս ձյունը կգերազանցի 56-ամյա օրական ռեկորդը։



