28-ամյա երիտասարդը կալանավորվել է
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի և Սյունիքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Կապան քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի:
Նա 2025 թ․ դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:



