Մոսկվան Վրաստանին կոչ է արել «քննարկել» հարաբերությունների վերականգնման առավելությունները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է «ընդլայնել փոխշահավետ հարաբերությունները» Վրաստանի հետ. գրում է «Ալիք»-ը:

Գալուզինը ռուսական կառավարական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ «Վրաստանի ներկայիս կառավարությունը ձգտում է վերականգնել երկրի ինքնիշխանությունը»։

«Մենք պատրաստ ենք խորացնել ռուս-վրացական կապերը», — ասել է Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը 2025 թվականին աճել է։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի հետ համագործակցությունը Վրաստանի աննախադեպ տնտեսական աճի հիմնական գործոններից մեկն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728