Ռուսաստանն ու Չինաստանը կենսական նշանակություն ունեն Բելառուսի համար. Լուկաշենկո
Ռուսաստանը և Չինաստանը կենսականորեն կարևոր պետություններ են Բելառուսի գոյության համար: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ահա մեր դիրքորոշումը. Ռուսաստանը և Չինաստանը կենսական նշանակություն ունեցող պետություններ են Բելառուսի գոյության համար»,- ասել է Լուկաշենկոն Միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Белта» լրատվական գործակալությունը։
Լուկաշենկոն նշել է, որ Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, փակել են դուռը Բելառուսի առջև և «նույնիսկ չեն առաջարկել պատուհանից ներս մտնել»։



