Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարել է զինվորականների բարձր պատրաստվածության մասին
Իրանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում և վճռականորեն կարձագանքեն Թեհրանի դեմ ուղղված ցանկացած հարձակման, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
«Իրանական բանակը պատրաստվածության մակարդակը բարձր է։ Կողմերից որևէ մեկի կողմից սխալ հաշվարկը թանկ կարժենա», – ասել է Շամխանին Կատարի Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք կպատասխանենք Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդրության ուժեղ, վճռական և համարժեք կերպով»,- ընդգծել է նա։



