Բաժիններ՝

Սթեյքով կծու տակոներ

Բաղադրիչներ՝

  • 300 գ տավարի ֆիլե
  • 50 գ սպանախ
  • 1 թեյի գդալ չիլի պղպեղ՝ կանաչ կամ կարմիր, մանր կտրատած, ըստ ցանկության
  • 30 գ ֆետա պանիր
  • 2 հատ կարմիր բողկ
  • 1 հատ լոլիկ
  • 2 թեյի գդալ բալզամիկ քացախ
  • 1⁄8 թեյի գդալ սև պղպեղ

Պատրաստման եղանակը՝ 

Սթեյք պատրաստելու համար անհրաժեշտ է տավարի ֆիլեն աղ անել, վրան բուսայուղ ցողել և տապակել լավ տաքացրած թավայի մեջ։ Միջին բարձրության  կրակի վրա տապակեք 3-4 րոպե՝ յուրաքանչյուր կողմից, և կախված սթեյքերի հաստությունից և նրանից, թե ինչ աստիճանի եփվածություն եք նախընտրում՝ կարող եք մի քանի րոպե երկար տապակել։

Առանձին տարայի մեջ խառնեք կտրատած սպանախը, լոլիկը, բողկը և չիլի պղպեղը։

Տակոյի համար նախատեսված լոշիկների մեջտեղում լցրեք աղցանը, վրան դրեք կտրատած սթեյքը։ Այնուհետև ավելացրեք ֆետա պանիրը և բալզամիկ քացախը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս